Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ամենաբարձր մակարդակով դիվանագիտական շփումները շարունակելու մասին
Թուրքիան շարունակում է ամենաբարձր մակարդակով դիվանագիտական կապեր պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-հոլանդական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր: Նախագահ Էրդողանը ընդգծել է, որ շարունակում է ամենաբարձր մակարդակով դիվանագիտական շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։
Բացի այդ, թուրքական պետության ղեկավարը մատնանշել է, որ «Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների ներկայիս վիճակը չի համապատասխանում երկու կողմերի շահերին»,-հայտնել են Էրդողանի գրասենյակից։