Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք, 2 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 19-25-ը, կատարվել է ընդհանուր 1023 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 46 հիվանդ, մահվան 2 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 976 դեպք, որոնցից 435 162 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 232 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8716 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 400 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 242 901 թեստավորում:
