Շերն ակնարկել է երիտասարդ ընկերոջ հետ նշանադրության մասին
Մշակույթ
10:45 26/12/2022
Աշխարհ

Շերն ակնարկել է երիտասարդ ընկերոջ հետ նշանադրության մասին

Երգչուհի Շերը Twitter-ում հրապարակել է իր ընկեր Ալեքսանդր Էդվարդսի կողմից իրեն նվիրած հսկայական ադամանդե մատանու լուսանկարը։ Որոշ երկրպագուներ ենթադրում են, որ հանրաճանաչ արտիստները պատրաստվում են ամուսնանալ: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

Երգչուհին մատանու լուսանկարի տակ գրել է. «Խոսք չկա, Ալեքսա՛նդր»։

76-ամյա Շերը հաստատել է նոյեմբերին 36-ամյա արտիստի և երաժշտական պրոդյուսերի հետ ժամադրության մասին լուրերը այն բանից հետո, երբ զույգին տեսել են միմյանց ձեռքերը բռնած Լոս Անջելեսում երեկույթի ժամանակ: Հայտնիներն առաջին անգամ հանդիպել են սեպտեմբերին Փարիզի Նորաձևության շաբաթում։

Նախկինում Շերը սիրավեպի մանրամասներով կիսվել է իր ընկերոջ հետ, ով իրենից 40 տարով փոքր էր։
 

Placeholder
Շերն ակնարկել է երիտասարդ ընկերոջ հետ նշանադրության մասին