Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի նախագահը չի մասնակցել համաժողովին արարողակարգի կոպիտ խախտման պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցել արտերկրում երկրի դեսպանների մասնակցությամբ արտգործնախարարության կազմակերպած համաժողովին՝ արարողակարգի կոպիտ խախտման պատճառով։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ասվում է երկուշաբթի օրը նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
«Անընդունելի է, որ պետական կառույցների, հատկապես Վրաստանի ԱԳՆ-ի կազմակերպած դիվանագիտական համաժողովի դեպքում բոլորի կողմից ընդունված և ճանաչված պետական և դիվանագիտական արձանագրության կոպիտ խախտում տեղի ունենա: Ցավոք, նման խախտում տեղի ունեցավ Դեսպանների համաժողովի միջոցառման բացման ժամանակ և արտահայտվել է նրանով, որ միջոցառման կազմակերպիչը Վրաստանի նախագահին այն տեղը չի հատկացրել, որը կհամապատասխանի նրա կարգավիճակին»,-ասվում է հայտարարության մեջ։
Վարչակազմը նաև ընդգծել է, որ Վրաստանի նախագահը, ըստ Սահմանադրության, պետության ղեկավարն է, և «Սահմանադրությունը երկրում նախագահի ինստիտուտին տալիս է ամենաբարձր կարգավիճակը մյուս բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ»։
Երկուշաբթի օրը Վրաստանի ԱԳՆ-ում բացվել է ամենամյա երկօրյա «Դեսպանների համաժողով-2022»-ը։ Բացման արարողությանը ելույթ են ունեցել արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Համաժողովին մասնակցում են արտասահմանյան երկրներում Վրաստանի դեսպանները։