Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման պահանջով Ստեփանակերտում կարատեիստի մասնակցությամբ ֆլեշմոբ է տեղի ունեցել
Սպորտ
14:13 26/12/2022
ԼՂՀ

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման պահանջով Ստեփանակերտում կարատեիստի մասնակցությամբ ֆլեշմոբ է տեղի ունեցել

Նախօրեին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավելի քան 700 արցախցի կարատեիստի մասնակցությամբ տեղի է ունեցել ֆլեշմոբ՝ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի անհապաղ բացման պահանջով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանն ասել է, որ ֆլեշմոբին մասնակցել են Արցախում գործող կարատեի բոլոր ձևերի մարզիկները։

«Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր մեջ կա ուժ, հզորություն ու պայքար։ Արցախը չի հանձնվել և շարունակելու է պայքարը»,-նշել է Ա. Առուշանյանը։

 

 

Placeholder
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման պահանջով Ստեփանակերտում կարատեիստի մասնակցությամբ ֆլեշմոբ է տեղի ունեցել