ՌԴ ԱԳՆ. Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները
Քաղաքական
12:14 26/12/2022
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ. Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատրաստությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը  կարգավորելու համար։ Ակնկալում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսում», - ասել է փոխնախարարը։

Միխայիլ Գալուզինը նշել է, որ այս դեպքում փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ, գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում։

Ռուս դիվանագետի խոսքով, ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

Placeholder
ՌԴ ԱԳՆ. Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները