Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարավկորեական լրատվամիջոցները հայտնում են, որ հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերը հատում են սահմանը
Անհայտ թռփող օբյեկտները, որոնք, ենթադրաբար, հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքեր են, հատել են միջկորեական սահմանը: հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականներին:
Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ անօդաչու սարքերը ներթափանցել են Հարավային Կորեայի տարածք մինչև Սեուլի արվարձաններ։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով՝ զինված ուժերը ժամը 10:25-ին բազմաթիվ թռչող օբյեկտներ են գրանցել Գյոնգի նահանգի սահմանամերձ շրջաններում:
Նրանք հատել են երկու Կորեաները բաժանող ռազմական սահմանազատման գիծը։ Օբյեկտները հայտնաբերվել են Գիմպո, Գանգհվա կղզում և Պաջուում:
Ինչհոն և Գիմպո օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։