Հայ շախմատիսները մասնակցում են արագ և կայծակնային  շախմատի աշխարհի առաջնությանը
Սպորտ
10:09 26/12/2022
Հայաստան

Հայ շախմատիսները մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում երեկ տեղի ունեցել արագ և կայծակնային (բլից) շախմատի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Մրցաշարին հայտավորված են 50 երկրների  290 ներկայացուցիչներ:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այսօր մեկնարկելիք  տղամարդկանց պայքարին  մասնակցում են  նաև հայաստանցիներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց մրցաշարում մեր երկրից  հանդես կգան  Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Առաջնության մրցանակային հիմնադրամը մեկ միլիոն ԱՄՆ դոլար է: Պարգևատրության արարողությունը  նախատեսված է  դեկտեմբերի 30-ին:
 

Placeholder
Հայ շախմատիսները մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը