Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինչև չհանդիպենք Վոլկովին, չենք գնա այստեղից. Արցախցիները սպասում են խաղաղապահների հրամանատարին
Մի խումբ արցախցիներ «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով արդեն հասել են Ստեփանակերտի օդանավակայան:
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը դիմեց ռուս խաղաղապահներին. «Խնդրում ենք փոխանցեք խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովին, որ մենք այստեղ ենք, պահանջում ենք իր հետ հանդիպում։ Մինչև չհանդիպենք, չենք գնա այստեղ։ Համբերատար սպասում ենք»։
Արցախցիների պահանջն է՝ բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն:
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: