Ֆրանսիայում թուրք տղամարդը մկրատով վնասել է քուրդ վարսավիրին
Իրավունք
16:56 27/12/2022
Աշխարհ

Ֆրանսիայում թուրք տղամարդը մկրատով վնասել է քուրդ վարսավիրին

Ֆրանսիայի հյուսիսում՝ Ռուբե կոմունայում, ազգությամբ թուրք տղամարդը կալանավորվել է այն բանից հետո, երբ մկրատով վնասել է վարսավիրն, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին Ռուբե կոմունայի վարսավիրանոցում։ Ըստ աղբյուրի՝ վարսավիրը կոկորդին հարված է ստացել։

Հաղորդվում է, որ 47-ամյա տղամարդը հարձակվել է վարսավիրի վրա, քանի որ վարսավիրանոցում  քրդական ազգային երաժշտություն է հնչել։

Նա ձերբակալվել է «սպանության փորձի» մեղադրանքով։

27-ամյա իրաքցի քուրդ վարսավիրին, որին հարձակվողը մկրատով մի քանի հարված էր հասցրել, վիրահատել են։ Ինչպես լրատվամիջոցներն են գրում, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Նշվում է, որ հարձակվողն արդեն հայտնի է եղել ոստիկանությանը։

Հարձակումը տեղի է ունեցել երկու օր անց այն բանից հետո, երբ ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասի քրդական մշակութային կենտրոնի մոտ գտնվող փողոցում՝ սպանելով երեք քուրդի: Նա իր գործողությունները վերագրել է ռասիզմին և օտարերկրացիների նկատմամբ պաթոլոգիական ատելությանը:
 

Placeholder
Ֆրանսիայում թուրք տղամարդը մկրատով վնասել է քուրդ վարսավիրին