Թբիլիսիի միջազգային օդանավակայանը չի կարողացել մի քանի չվերթ ընդունել
Տարածաշրջան
13:25 27/12/2022
Տարածաշրջան

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը չի կարողացել մի քանի չվերթ ընդունել

Թանձր մառախուղի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանը չի կարողացել մի քանի չվերթ ընդունել։ Վրաստանի Առաջին ալիքին «Tav Georgia»-ից հայտնել են, որ «Flydubai»-ի երկու չվերթներից մեկը թռել է Բաքու։

Ինչ վերաբերում է Տաշքենդ-Թբիլիսի չվերթին, ապա ներկայիս տեղեկություններով, ինքնաթիռը Թբիլիսիի փոխարեն վայրէջք կկատարի Սոչիի օդանավակայանում։

Placeholder
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը չի կարողացել մի քանի չվերթ ընդունել