Թուրքիայում բարկացած են քրդերի կազմակերպած ակցիայից Ֆինլանդիայում
Քաղաքական
18:30 27/12/2022
Տարածաշրջան

Թուրքիայում բարկացած են քրդերի կազմակերպած ակցիայից Ֆինլանդիայում

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել քրդերի նկատմամբ Թուրքիայում իրականացվող վայրագ քաղաքականության դեմ:Այս մասին գրում է ermenihaber-ը։

Թուրքական իշխանամետ լրատվական կայքերը համարում են որ այդ ակցիան կազմակերպվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիրների կողմից»:

Նշվում է, որ սա այն դեպքում, երբ Ֆինլանդիան առանց Թուրքիայի համաձայնությունը ստանալու չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Ուշագրավ է, որ, ըստ թուրքական աղբյուրների, Ֆինլանդիայի ոստիկանները չեն էլ փորձել խոչընդոտել բողոքի ակցիան: 

Placeholder