ՈւԱԾ-ն 54 մլն դոլարի կալանք է դրել ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի գործարար Ուսմանովի ընկերության վրա
Տնտեսություն
17:21 27/12/2022
Աշխարհ

ՈւԱԾ-ն 54 մլն դոլարի կալանք է դրել ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի գործարար Ուսմանովի ընկերության վրա

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտնել է ադրբեջանական ծագման ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովին պատկանող ընկերության գույքի վրա կալանք դնելու մասին, որը կազմում է 54 միլիոն դոլար։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում Տնտեսական անվտանգության բյուրոյի հետախույզների հետ միասին պարզվել է Ռուսաստանի ստորգետնյա պահեստների գտնվելու վայրը, որտեղ կուտակվել է ավելի քան 160 հազար տոննա ուկրաինական երկաթի հանքաքար։ Առգրավված օգտակար հանածոները կազմում են մոտ երկու միլիարդ գրիվնա (54,6 միլիոն դոլար)
Պարզվել է, որ հայտնաբերված երկաթի հանքաքարի խմբաքանակը պատկանում է ռուս օլիգարխ Ալիշեր Ուսմանովի ընկերությանը, որը Կրեմլի ռազմաքաղաքական ղեկավարության բարձրագույն օղակի մերձավոր շրջանակի անդամ է»,-ասվում է ՈւԱԾ-իTelegram ալիքի հաղորդագրության մեջ։

Ենթադրվում է, որ հանքաքարը պահեստավորված է եղել երկրի մի քանի ծովային նավահանգիստներում, սակայն ճշգրիտ վայրը չի նշվում։

Անվտանգության ծառայության տվյալներով՝ ընթացակարգ է սկսվել բռնագրավված գույքը Ուկրաինայի կոռուպցիայի և այլ հանցագործություններից ստացված ակտիվների նույնականացման, որոնման և կառավարման ազգային գործակալության հսկողության տակ փոխանցելու համար։
 

Placeholder