ԱՄՆ-ում մահացել է Բոբ Մառլիի 31-ամյա թոռը
Մշակույթ
08:55 28/12/2022

ԱՄՆ-ում մահացել է Բոբ Մառլիի 31-ամյա թոռը

Երեքշաբթի՝ դեկտեմբերի 27-ին, 31 տարեկան հասակում մահացել է Ջոզեֆ «Ջո Մերսա» Մարլին՝ ռեգգի արտիստ Բոբ Մարլիի թոռը։ Երաժշտին գտել են մեքենայում անգիտակից վիճակում։ Ըստ TMZ-ի աղբյուրների՝ Ջոզեֆը տառապում էր ասթմայով։

Բրիտանական Daily Mail տաբլոիդը հայտնում է, որ ճամայկա-ամերիկացի ռեգգի կատարողն ամբողջ կյանքում տառապել է ասթմայից և մահացել է նոպայից:

Ջոզեֆը ծնվել և մանկությունն անցկացրել է Ճամայկայում։ Այնուհետև ընդունվել է Մայամի քոլեջներից մեկը։

Նրա երաժշտական կարիերան սկսվել է 2014 թվականին, թողարկել է երկու ալբոմ։

Հատկանշական է, որ թոռը պապիկից էլ քիչ է ապրել։ Բոբ Մառլին, որը համարվում է ռեգգի երաժշտության առաջամարտիկներից մեկը, մահացել է 1981 թվականին 36 տարեկան հասակում։ Պատճառը քաղցկեղն էր։ Նա 11 երեխա ուներ յոթ տարբեր զուգընկերներից։

Placeholder
ԱՄՆ-ում մահացել է Բոբ Մառլիի 31-ամյա թոռը