Ղազախստանի անսպասելի հարվածը ՌԴ-ի թիկունքին
Քաղաքական
13:15 28/12/2022
Տարածաշրջան

Ղազախստանի անսպասելի հարվածը ՌԴ-ի թիկունքին

donnov.ru կայքի մեկնաբան Դմիտրի Ռադիոնովն անդրադարձել է Ճապոնիայի հեռուստատեսությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտա Տլեուբերդու այն հայտարարությանը, որ Ղազախստանն արևմտյան երկրների նման ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ չի սահմանի, բայց չի էլ օգնի դրանք շրջանցել: Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ ղազախ նախարարը հայտնել էր, որ այն իրենց տնտեսական քաղաքականության սկզբունքն է:

«Ինչպե՞ս հասկանալ այդ հայտարարությունները և այդ դեպքում ինչի՞ համար է ԵԱՏՄ-ն»,-հարց է հնչեցնում հոդվածագիրը:

NAES-ի ինստիտուտի տնօերն Վլադիմիր Լեպեխինը գտնում է, որ ղազախներն այն չեն անում ԱՄՆ-ին հանգստացնելու համար, այլ՝ Անգլիային, որը հիմնականում վերահսկում է Ղազախստանի իրավիճակը:

Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ եթե Ղազախստանը ՌԴ-ին բարեկամ չէ, ապա նա կդառնա մրցակից՝ Եվրորպա գազի, էներգառեսուրսների արտահանման, դեպի Իրան հաղորդակցության ուղիների կառուցման առումով:

Վլադիմիր Լեպեխինը հավելել է. «Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ում ինտեգրացիան 0-ի վրա է՝ առաջին հերթին Մոսկվայից Հայաստանի և Ղազախստանի հեռավորություն պահպանելու պատճառով, բայց միևնույն է ԵԱՏՄ-ն պետք է, որպեսզի պահպանվի միասնական շուկան, սահմանների թափանցիկությունը և մաքսային արտոնությունները: ԵԱՏՄ-ն քանդել չի կարելի, պետք է միայն դիմանալ ճգնաժամին»:

Ամբողջ հոդվածը կարդալ այս հղումով:

Placeholder