ՄԱԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսության միջոցով լուծել Լաչինի միջանցքի հարցը
Քաղաքական
19:40 27/12/2022
Հայաստան

ՄԱԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսության միջոցով լուծել Լաչինի միջանցքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով: 

«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»,- նշված է կազմակերպության Թվիթերի միկրոբլոգում ։

Placeholder
ՄԱԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսության միջոցով լուծել Լաչինի միջանցքի հարցը