ԱՄՆ-ում սկսել են վրանային քաղաք կառուցել՝ պատրաստվելով ընդունել հազարավոր միգրանտների
Աշխարհում
08:25 28/12/2022
Աշխարհ

ԱՄՆ-ում սկսել են վրանային քաղաք կառուցել՝ պատրաստվելով ընդունել հազարավոր միգրանտների

ԱՄՆ իշխանությունները սկսել են մեծ վրանային ավանի կառուցումը Էլ Պասոյում (Տեխաս)՝ Մեքսիկայի հետ սահմանով միգրանտների մեծ հոսքի ակնկալիքով, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Բազմաթիվ շինարարական խմբեր ակտիվորեն աշխատում են Էլ Պասոյի ծայրամասում գտնվող ամայի տարածքում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում արդեն ժամանել են տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ։ Հաշվի առնելով Ֆորտ-Բլիս ռազմաբազային մոտ լինելը՝ կարելի է ենթադրել, որ ավանը նախատեսվում է կառուցել ԱՄՆ բանակին պատկանող տարածքում։

Ակնկալվում է, որ հսկայական սպիտակ վրաններում կտեղավորեն հազարավոր մարդկանց:
 

Placeholder
ԱՄՆ-ում սկսել են վրանային քաղաք կառուցել՝ պատրաստվելով ընդունել հազարավոր միգրանտների