Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Օրվա թեմա
14:41 28/12/2022
Հայաստան

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-2-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ:
 

Placeholder
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի