Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի եզրափակչից հետո խոսել է իր թիմակից և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Այս մասին գրում է championat-ը։
«Ես խոսել եմ Լեոյի հետ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո: Ես շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ։ Նրա համար դա իր կյանքի նպատակն էր, ինչպես նաև ինձ համար, բայց ես ձախողեցի։ Ուստի ես պետք է շարունակեմ լավ խաղացող լինել»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն։
Եզրափակչում Արգենտինան հաղթել է Ֆրանսիային։ Մբապեն դարձել է հեթ-տրիկի հեղինակ, Մեսսին՝ դուբլի հեղինակ։