Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թևան Պողոսյան. Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.
«18 օր շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը:
Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Արցախը սեր է, հույզ է, աչքի լույս ու ապրելու իմաստ է: Մի խոսեք Արցախի մասին ընդհանրապես, եթե չեք հասկացել, որ նրա մասին արտաբերած ամեն բառը կա´մ պիտի լույս ու սեր ճառագի, կա´մ չլինի ընդհանրապես:
Կեղտոտ կոշիկներով հեռու մնացեք իմ սրբությունից` այստեղ մուտքը միայն մաքրազերծված արտահագուստով է ու մաքրագործված ներքնաշխարհով: Արցախը կյանք է ու կյանքի իմաստ»։