«Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչները Գեղարքունիքում են՝ կրկին արձանագրելու ադրբեջանական հանցավոր արարքները
Իրավունք
11:20 29/12/2022
Հայաստան

«Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչները Գեղարքունիքում են՝ կրկին արձանագրելու ադրբեջանական հանցավոր արարքները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզի գյուղեր: Հիմնադրամից հայտնում են, որ նպատակը կրկին արձանագրելն է ադրբեջանական հանցավոր արարքները, որոնք նրանք թույլ են տալիս մեր երկրի ու սահմանային գյուղերի բնակիչների նկատմամբ:

Այցի արդյունքները, ինչպես միշտ, կվերլուծվեն ու զեկույցներով կուղարկվեն միջազգային ատյաններ, կհրապարակվեն` այլ գործընկերների կողմից օգտագործման նկատառումով:

Placeholder
«Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչները Գեղարքունիքում են՝ կրկին արձանագրելու ադրբեջանական հանցավոր արարքները