Նա երբեք չի մոռացվի. Մեսսին և Ռոնալդուն՝ Պելեի մասին
Աշխարհում
10:08 30/12/2022

Նա երբեք չի մոռացվի. Մեսսին և Ռոնալդուն՝ Պելեի մասին

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցավակցել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվան կապակցությամբ։ Նա իր Instagram-ում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ 

«Հավերժական արքային «հրաժեշտ» ասելը երբեք բավարար չի լինի արտահայտելու այն, ինչ ապրում է ամբողջ ֆուտբոլային աշխարհը։

Ոգեշնչում միլիոնավորների համար, երեկվա, այսօրվա և հավերժի օրինակ։ Այն ջերմությունը, որ միշտ ցույց ես տվել իմ հանդեպ փոխադարձ է եղել յուրաքանչյուր պահի, որ մենք կիսել ենք նույնիսկ հեռավորության վրա։

Նա երբեք չի մոռացվի և նրա հիշատակը միշտ կապրի յուրաքանչյուր ֆուտբոլասերի սրտում։ Հանգչի՛ր խաղաղությամբ, արքա Պելե»,- գրել է Ռոնալդուն։

 

«Հանգչիր խաղաղությամբ Պելե»,- իր սոցցաներում գրել է Մեսսին՝ հրապարակելով Պելեի հետ համատեղ լուսանկար։

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում մահացել է բրազիլացի լեգենադար ֆուտբոլիտ, ֆուտբոլի արքա, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ 


 

Placeholder