Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է հինգի
Տարածաշրջան
20:33 30/12/2022
Տարածաշրջան

Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է հինգի

Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է հինգի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։

«Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 7 մարդ է զոհվել, ավելի վաղ հայտնել են տեղի իշխանությունները։ Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ միջադեպի առնչությամբ մեկ մարդ է ձերբակալվել։

Այդինում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 5-ի»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնել են, որ Թուրքիայի Այդընում ռեստորաններից մեկում ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին, պայթյուն է որոտացել։ Յոթ մարդ մահացել է, հինգը վիրավորվել: Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Պայթյունից հետո տուժածներից երկուսը ցած են նետվել երկրորդ հարկի բարձրությունից։

Ըստ իշխանությունների՝  գազի պայթյունը համարվում է հիմնական վարկածը, որը տեղի ունեցել ռեստորանում բալոնների փոխարինման ժամանակ։

 

Placeholder