Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
19:03 30/12/2022
Հայաստան

Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Հայկ Մարտիրոսյանը կպարգևատրվի 40 հազար դոլարով: Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որն օրեր առաջ հաղթել էր նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում։ Կարլսենը վաստակել է 16 միավոր։

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը։ 17 մրցախաղից հետո նա վաստակել է 10,5 միավոր և զբաղեցրել է 14-րդ տեղը ՝ արժանանալով 2000 դոլար պարգևավճարի:

Placeholder