Հայաստանում շրջանառում են գրիպի Ա H1N1 և H3 ենթտեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ
Առողջություն
15:23 30/12/2022
Հայաստան

Հայաստանում շրջանառում են գրիպի Ա H1N1 և H3 ենթտեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ

Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 շաբաթվա ընթացքում սեզոնայնությամբ պայմանվորված արձանագրվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հիվանդացությունն ըստ տարիքային խմբերի առավել բարձր է հիմնականում 0-4  տարեկան երեխաների շրջանում։ Ակտիվության բարձր ինտենսիվություն է արձանագրվում ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։

Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա H1N1 և H3 ենթտեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով  ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.
. Եթե դեռ չեք պատվաստվել գրիպի դեմ, դիմեք ցանկացած պոլիկլինիկա/ամբուլատորիա՝ անկախ գրանցման վայրից, և պատվաստվեք,

.Եթե ունեք սուր շնչառական վարակների բնորոշ ախտանշաններ (քթահոսություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ, մկանացավ, թուլություն) անհապաղ դիմեք բժիշկի հետագա բարդություններից խուսափելու համար,

. խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

. եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

. մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, անհարկի մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

. հագնվե´ք եղանակին համահունչ,

. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

. հետևե´ք անձնական հիգիենային:

Placeholder
Հայաստանում շրջանառում են գրիպի Ա H1N1 և H3 ենթտեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ