Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլի կոնվենցիայից
Իրավունք
19:05 03/01/2023
Տարածաշրջան

Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլի կոնվենցիայից

Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը (Պետական խորհուրդը) երկուշաբթի օրը օրինական է համարել և հաստատել է Կանանց իրավունքների պաշտպանության Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասված է դատարանի որոշման մեջ։

Միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումը 2019 թվականի մարտին կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դա պայմանավորված էր նրանով, որ կոնվենցիան հակասում է երկրի ավանդական հիմունքներին և քարոզում է միասեռականությունը։ Փաստաթուղթը ամենամեծ քննադատությունն էր առաջացրել պահպանողական շրջանակներում, որը ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Ստամբուլի կոնվենցիան՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը, ընդունվել է 2011 թվականի մայիսին։ Փաստաթղթում, մասնավորապես, ներմուծվում է «գենդեր» հասկացությունը կենսաբանական սեռի փոխարեն։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014թ.

Placeholder