Ստամբուլում օտարերկրացու են ձերբակալել զբոսաշրջիկների վրա հարձակումներ նախապատրաստելու համար
Իրավունք
16:26 03/01/2023
Տարածաշրջան

Ստամբուլում օտարերկրացու են ձերբակալել զբոսաշրջիկների վրա հարձակումներ նախապատրաստելու համար

Ստամբուլում ձերբակալվել է ԻՊ-ի մեջ ներգրավված օտարերկրացի, որը հարձակումներ էր ծրագրել զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայրերում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հաղորդել է Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

«Թուրքիայի ՆԳՆ-ի հատուկ ծառայությունների աջակցությամբ կազմակերպված գործողության ընթացքում Ստամբուլում ձերբակալվել է մի օտարերկրացի, որը ենթադրաբար ներգրավված է եղել ահաբեկչական DEASH կազմակերպության մեջ (DAISH-ԻՊ ահաբեկչական խմբավորման արաբական հապավումը)»,-հայտնում է գործակալությունը։

Ստամբուլի անվտանգության վարչությունից հայտնում են, որ ձերբակալվածը Մ. Ա. ծրագրել է հարձակումներ կազմակերպել քաղաքի մարդաշատ և հայտնի զբոսաշրջային վայրերում, ինչպես նաև սպառնալից տեսանյութեր է տարածել սոցիալական ցանցերում։

«Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են արգելված ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներ, ինչպես նաև սառը զենքեր։ Դատարանի որոշմամբ ձերբակալվածը կալանավորվել է»,-հայտնում է գործակալությունը։
 

Placeholder