Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՖԻԴԵ-ն հրապարակել է 2023թ առաջին վարկանշային աղյուսակը:
Տղամարդ շախմատիստների ցանկում ընդգրկված է 2 հայ շախմատիստ: 41-րդ տեղում 2699 միավորով Գաբրիել Սարգսյանն է, իսկ վերջերս կայծակնային շախմատի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դարձած Հայկ Մարտիրոսյանը 2682 միավորով բարձրացել է 57-րդ տեղը:
Առաջատարը Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարսենը (2859):
Կին շախմատիստների ցանկում Հայաստանի ներկայացուցիչները 4-ն են: Էլինա Դանիելյանը բարձրացել է մեկ տեղով ու 35-րդն է (2431), Մարիամ Մկրտչյանը՝ 69-րդը (2381), Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդը (2379), Աննա Սարգսյանը՝ 85-րդը (2361):
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է: