Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռակոծման հետևանքով Մակեևկայում 63 ռուս զինվոր է զոհվել
Քաղաքական
09:01 03/01/2023
Աշխարհ

Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռակոծման հետևանքով Մակեևկայում 63 ռուս զինվոր է զոհվել

Ուկրաինայի Զինված ուժերը հարձակվել են ԴԺՀ-ի Մակեևկա շրջանում գտնվող ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա, ինչի հետևանքով զոհվել է 63 մարդ: «ՌԻԱ նովոստի»-ն  գևում է, որ այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հրթիռակոծությունն իրականացվել է HIMARS հրթիռային համակարգից։ Ուկրաինացի զինվորականները 6 հրթիռ են արձակել, որոնցից երկուսը հնարավոր է եղել օդում ոչնչացնել։

«Ժամանակավոր տեղակայման կետի հզոր մարտագլխիկով չորս հրթիռների խոցման հետևանքով զոհվել է 63 ռուս զինծառայող»,-հայտնել են ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարությունը խոստացել է անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին և ընկերներին։

Մակեևկան Դոնեցկի արբանյակային քաղաքն է, որը հյուսիս-արևելքից հարում է ԴԺՀ-ի մայրաքաղաքին:

Placeholder
Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռակոծման հետևանքով Մակեևկայում 63 ռուս զինվոր է զոհվել