Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի կառավարությունն արգելել է պարացետամոլի առցանց վաճառքը մինչև հունվարի վերջ՝ դեղամիջոցի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով կառավարության որոշմանը։
«Բացառապես պարացետամոլից բաղկացած դեղերի առցանց վաճառքը կասեցված է մինչև 2023 թվականի հունվարի 31-ը»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ պարացետամոլի հիմքով դեղամիջոցների մատակարարումների հետ կապված լարված իրավիճակը Ֆրանսիայում պահպանվում է ավելի քան վեց ամիս։ Դա վերաբերում է նաև երեխաների համար նախատեսված դեղամիջոցներին:
«Տարբեր միջոցները, որոնք ձեռնարկվել են առողջապահական մարմինների կողմից, որքան էլ դրանք արդյունավետ լինեն, առայժմ թույլ չեն տվել վերջ տալ դրան»,- ասվում է որոշման մեջ։