Մահացել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը
Քաղաքական
09:25 04/01/2023
Աշխարհ

Մահացել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը

80 տարեկան հասակում մահացել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։

Պատգաավորը նշել է, որ Խասբուլատովը մահացել է Մերձմոսկվայի իր ամառանոցում։

Քաղաքական գործչին կհուղարկավորեն Չեչնիայում նրա պապենական Տոլստոյ-Յուրտ գյուղում, որը գտնվում է Գրոզնիից ոչ հեռու։

Ռուսլան Խասբուլատովը ծնվել է 1942 թվականին Գրոզնիում։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1990 թվականին Խասբուլատովն ընտրվել է ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր։ 1990-1991 թվականներին եղել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, հետո՝ ՌԴ Գերագույն Խորհրդի նախագահ:

1991 թվականի դեկտեմբերի 12-ի նստաշրջանում նա աջակցել է ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին Բելովեժյան համաձայնագրերի վավերացմանը։
 

Placeholder
Մահացել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը