Թուրքիայում ուսանողական ավտոբուս է վթարի ենթարկվել, կան վիրավորներ և մեկ զոհ
Տարածաշրջան
11:37 05/01/2023
Տարածաշրջան

Թուրքիայում ուսանողական ավտոբուս է վթարի ենթարկվել, կան վիրավորներ և մեկ զոհ

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ուսանողական ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս հայտնել  է Habertürk հեռուստաալիքը։

«Գազիանթեփից ստացված տեղեկատվության համաձայն՝ Բեշղոզ մայրուղու Գազիանթեփ-Քիլիս խաչմերուկում ուսանողական ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի, նախնական տվյալներով՝ 1 հոգի տեղում մահացել է, 12 մարդ, որոնք հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ են,տարբեր աստիճանի  վիրավորվում են ստացել»,- հայտնել է հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Placeholder
Թուրքիայում ուսանողական ավտոբուս է վթարի ենթարկվել, կան վիրավորներ և մեկ զոհ