Կարմիրգրքյան քարարծիվը վիրավորում ստացել է հրազենից
Հասարակություն
12:57 05/01/2023
Հայաստան

Կարմիրգրքյան քարարծիվը վիրավորում ստացել է հրազենից

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը հայտնում է․

«Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ էր ստացել, որ Ձորաղբյուրի շրջանում հայտնաբերվել է վիրավոր գիշատիչ թռչուն։ Ահազանգով մեկնեցինք դեպքի վայր։ Պարզվեց վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է։ Նախնական վիզուալ զնմամբ երևում է, որ քարարծիվը ունի թևի հավանական է հրազենային վնասվածք, որը մոտ երկու շաբաթ առաջ է ստացել։ Կենդանին հյուծված էր ու ջրազրկված։ Ահազանգողների ներկայությամբ քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։ Այս թռչունը  Բնության պահպանության միջազգային միությունը ( IUCN )  ընդգրկել է Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը դիմում է կենդանաբուժական կլինիկաներին խնդրանքով՝ օգնել կազմակերպել ու անցկացնել այս քարարծվի վիրահատությունը, քանի որ մեր հիմնադրամը չունի համապատասխան բժշկական սարքավորումներ»։ 

 

Placeholder
Կարմիրգրքյան քարարծիվը վիրավորում ստացել է հրազենից