Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ կան փակ ճանապարհներ
Հասարակություն
09:00 05/01/2023
Հայաստան

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ կան փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ կան փակ ճանապարհներ