Հայաստանի Պատմության թանգարանի հավաքածուները համալրվել են ավելի քան 6000 նմուշով
Մշակույթ
20:18 06/01/2023
Հայաստան

Հայաստանի Պատմության թանգարանի հավաքածուները համալրվել են ավելի քան 6000 նմուշով

2022 թվականը Հայաստանի պատմության թանգարանի համար բեղմնավոր տարի է եղել։ Չնայած թանգարանի մշտական ցուցադրութան զգալի մասը փակ է եղել, այնուհանդերձ, թանգարանը շարունակել է ակտիվ աշխատել։  Պատմության թանգարանից հայտնում են, որ 2022 թվականին թանգարանի հավաքածուները համալրվել են ավելի քան 6000 նմուշով, իրականացվել է 50-ից ավելի մշակութային միջոցառում և  դասախոսություն, ինչպես նաև գիտաժողով՝ նվիրված Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին։

«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահի բացմամբ տրվել է մշտական ցուցադրության վերաբացման մեկնարկը, իսկ տարվա ընթացքում կազմակերպվել է ավելի քան 10 ժամանակավոր ցուցադրություն՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։ Վերջիններից մեծ արձագանք է ստացել Նիդերլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում բացված «Արարատի հնայքի ներքո․ գանձեր Հին Հայաստանից» ցուցահանդեսը, որը ճանաչվել է Նիդերլանդների՝ տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակը՝ ունենալով ավելի քան 90 000 այցելու:

Placeholder