«Հայոց Սուրբ Ծնունդ» համերգին կհնչեն հոգևոր, Սուրբ ծննդյան ավանդական երգեր
Մշակույթ
11:05 06/01/2023
Հայաստան

«Հայոց Սուրբ Ծնունդ» համերգին կհնչեն հոգևոր, Սուրբ ծննդյան ավանդական երգեր

Այսօր ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կկատարեն հայկական հոգևոր երգեր, ինչպես նաև Սուրբ ծննդյան ավանդական երգեր։ Կհնչեն աշխարհահռչակ դասականների` Մոցարտի, Հենդելի, Շտրաուսի, Չայկովսկու հայտնի ստեղծագործություններ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայության հաղորդմամբ, համերգի դիրիժորներն են` Վահագն Պապյանն ու Հովհաննես Չեքիջյանը։

Placeholder