Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծնունդի առթիվ
Տարածաշրջան
11:56 06/01/2023
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծնունդի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցուն և Վրաստանում ու աշխարհում բնակվող հայերին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։

«Թող բարության և առաքինության այս մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր, խաղաղություն, առողջություն և բարօրություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցի իր էջում։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Գրուզիան։

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

 

Placeholder
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծնունդի առթիվ