Ղազախստանում  McDonald's-ի փակման առթիվ ծաղկեպսակ են տարել
Իրավունք
13:42 07/01/2023
Աշխարհ

Ղազախստանում McDonald's-ի փակման առթիվ ծաղկեպսակ են տարել

Մի տղամարդ սգո ծաղկեպսակ է տարել  Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոստանաե քաղաքուն փակված McDonald's ռեստորանի դիմաց։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը նրա արարքը գնահատել է որպես մանր խուլիգանություն։

Արագ սննդի ռեստորանը ղեկավարող ընկերությունը հայտարարել է, որ այդ բրենդի ներքո  գործող ռեստորանը դադարեցնում է աշխատանքը մատակարարումների սահմանափակումների հետևանքով։
Նշվել է, որ առաջիկայում կհայտարարվի գործունեության վերսկսման և նոր անվանումով արագ սննդի նոր ռեստորանների բացման ժամկետների մասին։

Placeholder
Ղազախստանում McDonald's-ի փակման առթիվ ծաղկեպսակ են տարել