Քեվին Մաքարթին երդվել է
Քաղաքական
11:23 07/01/2023
Աշխարհ

Քեվին Մաքարթին երդվել է

Քեվին Մաքարթին երդվել է որպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ։ Նրանից հետո երդվել են նաև մյուս կոնգրեսականները։  Այս մասին գրում է CNN-ը։

Հիշեցնենք, որ հանրապետական գործիչը խոսնակ ընտրվեց մեծ դժվարությամբ՝ քվեարկության 15-րդ փորձից հետո։ Արդյունքում նա ստացել է 216 ձայն, նրա հիմնական մրցակից դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսը ստացել է ընդամենը 5 ձայն պակաս։ Եվս 6 կոնգրեսական նախընտրել է իր ձայնը որևէ թեկնածուի չտալ։

Այս պաշտոնն իր կարևորությամբ երրորդն է ԱՄՆ-ում։ Խոսնակի չընտրվելու հետևանքով մի քանի օր պալատի աշխատանքը պարալիզացված էր, քանի օր կոնգրեսականները չէին կարողանում երդվել ու անցնել օրինաստեղծ աշխատանքի։



Placeholder
Քեվին Մաքարթին երդվել է