Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում
Քաղաքական
15:06 07/01/2023
Տարածաշրջան

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող ռազմաբազան հագեցած է լինելու գիշերային տեսանելիության տեսախցիկների ժամանակակից համակարգերով և ինքնակառավարվող զենքերով։

Նշվում է, որ ռազմաբազան Թուրքիան կառուցում է «ահաբեկչության դեմ պայքարելու համար»։

Placeholder
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում