ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը
Քաղաքական
11:11 07/01/2023
Տարածաշրջան

ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Ադրբեջանին կոչ է անում բացել դեկտեմբերի 12-ից փակված Լաչինի միջանցքը, որը Հայաստանն Արցախին Կապող միակ ճանապարհն է։

«Միացյալ Նահանգները շարունակում են մտահոգված մնալ Լաչինի միջանցքի՝ երեք շաբաթ փակ լինելով, որը հումանիտար ծանր վիճակ է ստեղծել։

Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին՝ այս ընթացքում կարևոր օգնության համար, բայց կոչ ենք անում  Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ վերականգնել մուտքը»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։

Placeholder
ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը