Ինչպես տոներից հետո առույգ մնալ աշխատանքային օրվա ընթացքում. խորհուրդներ սննդաբանից
Աշխարհում
10:25 09/01/2023
Աշխարհ

Ինչպես տոներից հետո առույգ մնալ աշխատանքային օրվա ընթացքում. խորհուրդներ սննդաբանից

Տոներից հետո առաջին աշխատանքային օրն ավելի առույգ զգալու համար պետք է հրաժարվել սուրճից։ Այս կարծիքին է սննդաբան Ելենա Սոլոմատինան, գրում է RT-ն։

Նա խորհուրդ է տալիս ընտրել կանաչ թեյ, որը պարունակում է և՛ կոֆեին, և՛ հակաօքսիդանտներ: Բացի այդ, այն օգնում է մարմնին հաղթահարել ջերմաստիճանի փոփոխությունները և սթրեսը:

«Կանաչ թեյի մեջ պետք է ավելացնել ցիտրուսային մրգեր կամ մեկ գդալ մեղր,  ինչպես նաև կոճապղպեղ, որը լավացնում է արյան շրջանառությունը։ Նույն կերպ են գործում ցանկացած համեմունք, դա կարող է լինել սխտոր, պղպեղ»,- նշել է Սոլոմատինան:

Սննդաբանը հավելել է, որ առույգություն կհաղորդի նաև մեկ սալիկ դառը շոկոլադը, հատկապես, եթե դրա բաղադրության մեջ կարմիր պղպեղ լինի։ Բացի այդ, ըստ նրա, օրվա ընթացքում անհրաժեշտ է յուրաքանչյուր կես ժամը մեկ մի քանի կում ջուր խմել։

Սննդաբանը պարզաբանել է, որ տոներից հետո էներգիայի մակարդակը նվազում է այն պատճառով, որ սովորաբար նման ժամանակահատվածներում ավելանում է քաշը և օրգանիզմում հեղուկի կուտակումը, իսկ շատ ուտելով մարսողական համակարգը ծանրաբեռնվում է։
 

Placeholder
Ինչպես տոներից հետո առույգ մնալ աշխատանքային օրվա ընթացքում. խորհուրդներ սննդաբանից