Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Քաղաքական
19:03 09/01/2023
Հայաստան

Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Փաշինյանի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ու Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Արփինե Սարգսյանը կստանձնի ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը։ Սպասվում է, որ Դ.Համբարյանն ու Ա.Սարգսյանը կնշանակվեն ՆԳ նախարարի տեղակալներ։

Այսօր Նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև ոստիկանապետի տեղակալներ Արամ Հովհաննիսյանն ու Կամո Ցուցուլյանը։ Իսկ Ոստիկանության արդեն նախկին պետ Վահե Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարար։

Placeholder
Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից