Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին: Նրա խոսքերին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
«Նախատեսվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա և Սիրիան։ Այդ ուղևորությունները տեղի կունենան պլանների վերջնական լրամշակումից հետո»,-նրա խոսքերը մեջբերել է ISNA-ը։
Նախատեսվող այցերի ժամկետի մասին ԱԳՆ ներկայացուցիչը չի հայտնել։ Ռաիսիի սպասվող ճամփորդական ծրագրի մասին նույնպես մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Իրանն ու Թուրքիան Ռուսաստանի հետ միասին կազմում են Աստանայի երկրների եռյակը՝ Սիրիայում խաղաղ կարգավորման երաշխավորները: