Ստամբուլը ջրի սակավության է բախվում անոմալ շոգ ձմռան պատճառով
Աշխարհում
17:43 09/01/2023
Աշխարհ

Ստամբուլը ջրի սակավության է բախվում անոմալ շոգ ձմռան պատճառով

Տեղումների բացակայությունը հանգեցրել է Ստամբուլի ջրամբարներում ջրի մակարդակի աղետալի անկման, կար երաշտի և սպառողներին ջրի մատակարարման սահմանափակումների վտանգ։

«Ստամբուլը մատակարարող ջրամբարները լցված են նորմայի 33,3%-ով։ Եթե տեղումներ ընդհանրապես չլինեն, ապա ջրի պաշարները կբավականացնեն երեքուկես ամիս»,-TRT հեռուստաալիքը մեջբերել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վախիտ Քիրիշչին։

Անկարայում և Իզմիրում խմելու ջրի մատակարարումը կտևի համապատասխանաբար վեց և յոթ ամիս, ասել է նախարարը։

2022 թվականի դեկտեմբերն ամենաշոգն էր Թուրքիայում նախորդ 52 տարվա դիտարկումների ընթացքում: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին ավելի վաղ հայտարարել էր շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումը։ Մի քանի շաբաթ է, ինչ քաղաքում երկարատև անձրևներ չեն եղել։

Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչության (ISKI) տվյալներով՝ քաղաքը օրական միջինում սպառում է մոտ 3 միլիոն խորանարդ մետր ջուր։ Նրա խոսքով, ջրամբարները լցված են 31,85 %-ով։ Սա ամենացածր ցուցանիշն է վերջին տասը տարվա ընթացքում, եթե հաշվի չառնենք 2021 թվականը, երբ լցվածության մակարդակը իջել է 20% նիշից ներքև։

Placeholder
Ստամբուլը ջրի սակավության է բախվում անոմալ շոգ ձմռան պատճառով