Australian Open-ը վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումները թենիսիստների և հանդիսատեսների համար
Աշխարհում
12:30 09/01/2023
Աշխարհ

Australian Open-ը վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումները թենիսիստների և հանդիսատեսների համար

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կազմակերպիչները թենիսիստներին թույլ են տվել խաղալ COVID-19-ի դրական թեստով։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին The Age-ին հայտնել է Ավստրալիայի թենիսի ֆեդերացիայի տնօրեն Քրեյգ Թիլին։

Նրա խոսքով, թենիսիստներին բավական է նախազգուշացնել կազմակերպիչներին դրական թեստի մասին։ Գլխավորն այն է, որ մարզիկը իրեն լավ զգա և կարողանա մասնակցել մրցմանը։

Սահմանափակումները կհանվեն նաև հանդիսատեսի համար։ Նրանք ստիպված չեն լինի ներկայացնել կորոնավիրուսի բացասական թեստ և պատվաստման վկայական։

Placeholder