Ասկերանում գործող խանութներին ձեթը կառաքվի այսօր
Տարածաշրջան
09:54 09/01/2023
ԼՂՀ

Ասկերանում գործող խանութներին ձեթը կառաքվի այսօր

ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում  առկա են հետևյալ ապրանքատեսակները.
▪️շաքարավազ
▪️ձեթ
▪️մակարոնեղեն

Հիմնադրամից հայտնում են նաև, Ասկերան քաղաքում գործող խանութներին  ձեթը կառաքվի հունվարի 9֊ին։

Ստեփանակերտում և շրջաններում  գործող   առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել ` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։ 

Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։

«Սիրելի հայրենակիցներ խնդրում և հորդորում ենք` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»,-նշում են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։

Placeholder
Ասկերանում գործող խանութներին ձեթը կառաքվի այսօր