WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը պարգևատրվել է ոսկե մեդալով
Սպորտ
20:05 09/01/2023
Հայաստան

WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը պարգևատրվել է ոսկե մեդալով

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին: Պարգևը հանձնել է ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Հունվարին 9-ին աշխարհի չեմպիոնը այցելել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց՝  հանդիպել մարզադպրոցի տնօրենի, ֆեդերացիայի ներկայացուցիչների և բռնցքամարտիկների հետ: Արսեն Գուլամիրյանը նաև մաստեր կլաս է անցկացրել:

Աշխարհի չեմպիոնը նշել է, որ մշտապես կապը պահում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում ապրող հայ բռնցքամարտիկների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder