Ադրբեջանական հերթական կեղծիքը
Տարածաշրջան
17:45 10/01/2023
ԼՂՀ

Ադրբեջանական հերթական կեղծիքը

Թշնամին Արցախի Հանրապետության դեմ պատերազմում ակտիվ կիրառում է նաև մեդիագործիքները: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, այս դեպքում ավելի բնութագրական կլիներ ասել՝ մեդիատեռորը: Դրանց դրսևորումներից մեկն էլ Արցախի տարբեր գերատեսչությունների անունից բնակչության տարհանման մասին հայտարարություններ տարածելն է: Երեկ, օրինակ,  հայտարարության համար օգտագործվել է հենց Հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական ձևաթղթի նմանությամբ պատրաստված կեղծ փաստաթուղթը:

«2023թ. հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին,  շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետևանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը»,- հայտնում են Արցախի հանրային հեռուստատեսությունից։ 

Placeholder
Ադրբեջանական հերթական կեղծիքը