Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է իրենց աջակցությունը Ադրբեջանին
Տարածաշրջան
17:04 10/01/2023
Տարածաշրջան

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է իրենց աջակցությունը Ադրբեջանին

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի շրջանակներում զրուցել է լրագրողների հետ։ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանիսայի դիրքորոշման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Շենթոփը մեղադրել է Հայաստանին և հիշեցրել, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, գրում է Էրմենիհաբերը։

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղի հարցում Ադրբեջանն իրավացի է։ Միաժամանակ հայտարարել ենք, որ պետք է թույլ չտալ, որպեսզի այստեղի խնդիրը վերածվի տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող խնդրի։

Շենթոփը նաև մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակին 30 տարի Ղարաբաղի հարցը չլուծելու մեջ։ Իր իսկ ձևակերպմամբ՝ «մատը մատին չտալու» մեջ։ Իսկ հիմա երբ հիմնախնդիրը մտել է կարգավորման փուլ, ըստ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի, Մինսկի խմբի երկրները պետք է միայն նպաստեն կողմերի միջև խաղաղության և համաձայնության հաստատմանը։

«Կարծում ենք, որ դրանից բացի բոլոր մյուս մոտեցումները վնաս կհասցնեն տարածաշրջանային խաղաղությանը»,- եզրակացրել է Շենթոփը։
 

Placeholder